ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծառերից կախել պետք չէ, ես դեմ եմ
Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցի հիման վրա այսօր հրապարակեց այն կազմակերպությունների ցուցակը (սև ցուցակը), որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական միության տարածքում։ Սրանց թվում են ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները։ Եթե սրան գումարենք նաև այն, որ կորոնայից արդեն կամաց-կամաց բացվող Եվրոպան միանշանակ չի ընդունելու կորոնայով խեղդվող մեր երկրից ոչ մեկին, կնշանակի, երկրի օդային ուղիները փակվում են, օդային ճանապարհները փակվում են, և մեզ բոլորիս մեր իսկ երկրում ինքնամեկուսացնում են, կամ՝ բանտարկում։ Դե, իսկ ցամաքայինը՝ տեսնում եք ամեն օր։
Ու սա կատարվում է կորոնայի այս խելահեղ տարածման երկրում, իշխանությունների այս անպատասխանատու, բառադի քաղաքականության, իրականում՝ անգործության և ապաշնորհության պայմաններում։ Իսկ եթե հիշեք, որ մեր երկիրը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակի մեջ, եթե սրան գումարենք խայտառակ ոչ դիվանագիտական պահվածքը հարևան Վրաստանի հետ, արդեն տասնամյակներ ձգվող շրջափակումը Թուրքիայի կողմից, կստացվի, որ մեր հանրապետությունը գտնվում է եռակի շրջափակման մեջ, սա շատ նման է «կոլցո» օպերացիայի, և, ցավալին այն է, որ այդ «կոլցոն» ոչ միայն դրսից է, այլև՝ ներսից։
Ու 21-րդ դարում մենք բոլորս շատ շուտով կհայտնվենք նախնադարյանից ավելի վատթար պայմաններում՝ առանց հարևանների, առանց ելք ու մուտքի և՝ ամեն օր կրակվող սահմաններով։ Ու եթե ես հիմա ասեմ, որ այս ամբողջ խառնաշփոթի, այս խայտառակ ամենաթողության մեղավորը մեկ մարդ է և այդ մեկ մարդը լրագրող Նիկոլ Փաշինյանն է, մի քանի կին կփորձեն իրենց դոշերով ինձանից պաշտպանել Նիկոլին և դեռ վրաս էլ մատ թափ կտան, թե գնա «լափած-թալանածդ» կեր կամ՝ բեր․․․ Բայց, գիտեք, և՛ լափածները, և՛ թալանածները վաղուց հարկ է փնտրել ոչ այլ տեղ, քան՝ Նիկոլի կողքին և շրջապատում։ Միքայել Մինասյանի բացահայտումները դեռ ոչ ոք չի հերքել․․․ Ու էլի շատ բաներ․․․ Երեկ երեկոյան տաքսու վարորդը, ինձ տուն տանելիս, այնքան էր բարկացած Նիկոլի և քպ-ի վրա, որ բառացիորեն սպառնում էր․ «Ամբողջ քպն պիտի կախել ծառերից և վառել»։ Ինքս այս կարգի բռնության կողմնակից չեմ եղել և հիմա էլ կողմնակից չեմ, բայց, Նիկոլը պարտավոր է հեռանալ․․․ Հարյուրավոր մահերը անձամբ նրա խղճին են, հարյուրավոր մահերը նրա պատասխանատվությունն են և նրա մեղքը․․․ Եվ զոհի կարգավիճակը, խղճահարություն առաջացնելը, զոհ ներկայանալը արդեն ծիծաղելի չէ․․․
Նիկոլը պիտի հասկանա՝ ինքը պարտվեց հիմնականում՝ չկարողացավ երկիրը պահել, չկարողացավ երկիր ղեկավարել, չկարողացավ փրկել կյանքեր, չկարողացավ պատասխանատու լինել ․․․․
Սերդեչնի պրիվետ օտ Առուտինա Զիմզիմովա 4»։