Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ես երկու մասնագիտություն ունեմ՝ աշխարհագետի և բնապահպանի։
Մայիսի 29֊ը աշխարհագետի օրն է և երկու տարի առաջ, այդ օրը նշանակվեցի բնապահպանության նախարարի տեղակալ։
Այսօր շրջակա միջավայրի պահպանության կամ ինչպես Հայաստանում է ընդունված՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԻ օրն է։
Այսօր ես զբաղված եմ տարածքային կառավարմամբ, ինչը բնորոշ է աշխարհագետին, միևնույն ժամանակ ղեկավարում եմ մի մարզ, որի ՍՐՏՈՒՄ է Հայաստանի գանձը՝ Սևանա լիճը։
Ցավոք սրտի Հայաստանի ամենամեծ բնապահպանական խնդիրները այստեղ են։
Չգիտեմ, որպես բնապահպանության նախարարի տեղակալ և որպես Գեղարքունիքի մարզպետ, որքանով եմ արդյունավետ աշխատել կամ աշխատում, բայց մի բան հստակ է՝ սիրում եմ իմ լիճն ու իմ մարզի բնակիչներին։
Շնորհավոր ԲՆԱՊԱՀՊԱՆԻ օրը…
Սևանը ունի բոլորիս կարիքը…
Սիրե’նք և պահպանե’նք բնությունը…»։