Ինչպես արդեն հայտնել էինք քիչ առաջ  քաղաքապետարանի շենքի դիմաց  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ցուցապաստառը, որի վրա գրված էր  «Հարգելի քաղաքացիներ մի, վճարեք և մի հարստացրեք օլիգարխ գծատերերին» փակցրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ  Հենրիկ Նավասարդյանի կոստյումի մեջ` մեջքի կողմից և լուսանկարեց:

Այս միջադեպի հետ կապված YerevanNews.am թղթակիցը զրուցել է Հենրիկ Նավասարդյանի հետ, ով  նշեց, որ ինչպես մի քանի օր առաջ, այնպես էլ՝ այսօր շատ տհաճ երևույթ տեղի ունեցավ:

«Մի քանի օր առաջ կոպեկներ շպրտել, տարբեր տեղերում տարբեր տեսակի վիրավորական արտահայտություններ անել, իսկ այսօր էլ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Փորձել էին իմ թիկունքին ինչ-որ նկար փակցնել», - նշեց նա:

Հ. Նավասարդյանը նաև հայտարարեց, որ  այսուհետ հրաժարվելու է դրսում այսպիսի բանակցություններ անցկացնելուց, նշելով, որ այսուհետ պատրաստ են բանակցել միայն պաշտոնական կլոր սեղանի շուրջ:

«Փորձը ցույց է տալիս, որ մենք ինչքան էլ փորձում ենք քաղաքակիրթ ձևով հանդիպել մեր քաղաքացիների հետ, բնակիչների հետ և պարզաբանումներ տալ, անպայման որևիցե քայլ է արվում , որպեսզի վարկաբեկեն և ստորացնեն: Սա հարիր չէ մեր քաղաքացիներին: Այսուհետ մենք մեր բանակցությունները կվարենք միայն կլոր սեղանի շուրջ», - եզրափակեց իր խոսքը Հ. Նավասարդյանը:

Կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութը