Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհի Քեյթը տղա են ունեցել, ով դարձել է անգլիական գահի երրորդ թեկնածուն իր պապ արքայազն Չարլզից և հայր արքայազն Ուիլյամից հետո: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով Քենսինգթոնյան պալատին:

«Քեմբրիջի դքսուհին բարեհաջող կերպով ծնել է որդի տեղի ժամով 16.24»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Երեխայի քաշը կազմել է 3.8 կգ:

Երեխայի սեռը անհայտ էր մնում մինչ նախածննդյան շրջանը: Համաձայն թագավորական ավանդույթների Ուիլյամը և Քեյթը չեն բացահայտել գլխավոր գաղտնիքը և անգամ հաստատել են, որ անձամբ են այդպիսի որոշում կայացրել` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ թագաժառանգման օրենսդրությունում վերջին փոփոխությունները հնարավորություն են տալիս արքայազն Ուիլյամի և Քեյթի երեխայի գահի իրավունք անկախ երեխայի սեռից:

Քեմբրջի դուքսի և դքսուհու առաջնեկը ծնվել է սուրբ Մարիամի հիվանդանոցում Լոնդոնի արևմուտքում այն նույն հիվանդանոցում, որտեղ 31 տարի առաջ ծնվել է արքայազն Ուիլյամը:

Երեխայի անունը դժվար է գուշակել, քանի որ հատուկ ավանդույթներ այդ առումով գոյություն չունեն: Բուքմեյքերները արդեն վաղուց խաղադրույքներ են ընդունում երեխայի անվան հետ կապված, գլխավոր թեկանծուներն են Ջորջ, Չարլս, Ֆիլիպ և Ջեյմս անունները:

Նորածինը պաշտոնապես Բրիտանիային և ամբողջ աշխարհին կներկայացվի, երբ երիտասարդ ընտանիքը դուրս գրվի հիվանդանոցից: Ամենայն հավանականությամբ արդեն այսօր Քեյթն ու Ուիլյամը կցուցադրեն լուսանկարիչներին իրենց երեխային: