Երեկ՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Հ-ից, ով հայտնել է որ 2 օր առաջ իրենց շենքի մոտ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները՝ 10 հոգի, հարձակվել են ամուսնու վրա և ծեծել:
Վերջինը հայտնել է նաև, որ ծեծից հետո կանչով ժամանել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն ամուսինը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ բժիշկը իրեն հայտնել է, որ դեպքի մասին տեղեկացնլու է տարածքային ոստիկանություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հունիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Իսրայելյան 43 շենքում վտարման գործողություններ կատարելու ժամանակ, ըստ Մարինե Հ-ի հայտարարության, ԴԱՀԿ ծառայողները շքամուտքում՝ բնակարանի առաջ, քաշքշել են վերջինի ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ 60-ամյա Արմեն Ե-ին, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: