Այսօր երգչուհի Լիլուի սկեսուր-մայրիկի՝ Երազիկի ծննդյան տարեդարձն է։ Լիլուն իր սկեսուր-մայրիկին սիրում է հարազատ մոր պես ու նրա համար ծննդյան անակնկալ է կազմակերպել։
Գիտեք, ինձ համար հարս-սկեսուր հարաբերությունները միշտ անծանոթ են եղել, ու միշտ մտածել եմ՝ ոնց են ստեղծվում այդ հարաբերությունները ուրիշ ընտանիքներում: Հիմա, երբ ես էլ հարսի կարգավիճակում եմ, կարող եմ վստահ ասել, որ մեր հարաբերությունները լրիվ այլ են և սա պարզապես խոսքեր չեն:Մամ, շնորհավոր ծնունդդ; Ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնեմ, որ ինձ գրկաբաց և մեծ սրտով ընդունեցիր քո ընտանիք:Ես ինձ երբեք խորթ չեմ զգացել իմ նորաստեղծ ընտանիքում քո բարի, դրական և ջերմ վերաբերմունքի շնորհիվ: Ուզում եմ շատ աղջիկներ իրենց սկսեուրներին իրենց մոր պես ընդունեն՝ սիրեն և հարգեն:Մամ ջան, իսկ մեր օրինակը մյուսների համար թող վարակիչ լինի: Սիրում եմ քեզ շատ,- գրել է երգչուհին։