Կորոնավիրուսով վարակւած մարդկանցից ամենեւին ոչ բոլորն են բախւում միեւնոյն ախտանիշներին: Ոմանց մօտ հիւանդութիւնը թեթեւ է ընթանում, եւ ախտանիշներ գործնականում չեն դրսեւորւում, միւսների մօտ բաւականին արագ բարդութիւններ են զարգանում: Հաղորդում է News.am-ը։
Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տւեալներով՝ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի թեթեւ ընթացքի դէպքում առաւել յաճախ լինում են հետեւեալ ախտանիշները.
- հարբուխ
- կոկորդի ցաւ
- հազ
- մարմնի բարձր ջերմոթիւն
Յաճախ այս ախտանիշներն ինքնաբերաբար վերանում են, եւ պացիենտը բուժման կարիք չի ունենում:
Սակայն որոշ մարդկանց մօտ հիւանդութիւնը կարող է ընթանալ աւելի ծանր ձեւով եւ թոքաբորբ կամ շնչառական անբաւարարութիւն առաջացնել: Այս դէպքում գլխաւոր ախտանիշներն են.
- հազ (սովորաբար չոր)
- մարմնի բարձր ջերմութիւն
- շնչելու դժւարութիւններ, օդի անբւաարարութիւն
Խորհուրդ է տրւում այս ախտանիշների դէպքում բժշկի դիմել: Եթէ վերջին շաբաթների ընթացքում երկիր էք այցելել, որտեղ կորոնավիրուսը մեծ տարածում է գտել, այդ մասին անպայման յայտնէք բժշկին:
Կորոնավիրուսային ինֆեկցիայի դէպքում բարդութիւնների զարգացման վտանգը առաւել մեծ է տարեցների եւ այն պացիենտների շրջանում, որոնք քրոնիկական հիւանդութիւններ ունեն, ինչպէս՝ հիպերտոնիա, ասթմա, շաքարային դիաբետ կամ սրտի հիւանդութիւններ:
ԱՀԿ տեղեկութիւններով՝ COVID-19-ի ինկուբացիոն շրջանը կազմում է միջինը 14 օր: Սակայն որոշ բժիշկներ ասում են, որ կարող է տեւել մինչեւ 24 օր: Վերջին տեղեկութիւններով՝ դէպքերի մեծ մասում վերեւում թւարկւած ախտանիշները սկսում են դրսեւորւել վարակւելուց յետոյ 5-րդ օրը: