«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ:

Կառավարությունը օրենքում ավելացնում է կետ, ըստ որի միայնակ տարեցները կստանան դրամական փոխհատուցում՝ իրենց կողմից սպառած գազի և էլեկտրաէներգիայի գումարը վճարելու համար: Կառավարությունը նման փոխհատուցումը հիմնավորում է ցածր կենսաթոշակներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: