Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր եղբայրս՝ Անդրեյ Սուրենի Ղարամյանը, վաղաժամ հեռացավ երկրային կյանքից՝ միանալով հավերժության ճանապարհը բռնած մեր մարտական ընկերներին…
Հարգարժան բարեկամներ և ընկերներ, հաշվի առնելով, որ նոր կորոնավիրուսի համավարակը նորանոր մարտահրավերներ է նետում մարդկությանը, և առանձին զանգվածային միջոցառումներն ու մարդկային կուտակումները վտանգ են սպառնում ամբողջ հանրության առողջությանը, ուստի եղբորս սգո և հուղակավորության արարողությունները կազմակերպվելու են Արցախի Հանրապետության պարետի արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշումներին համապատասխան: