Penn State University и Stanford University-ից գիտնականները մշակել են մեզի անալիզ երիկամներում քարեր ունեցող մարդկանց համար, որի արդյունքները պատրաստ են արդեն 30 րոպե անց:
Medical Express-ի հաղորդմամբ՝ երիկամներում քարերի կազմը կարող է տարբերվել պացիենտների մոտ, եւ այդ կազմի մասին տեղեկատվությունը թույլ է տալիս դրանց կրկին գոյանալ:
Որպես կանոն՝ անցկացվում է միզաքարային հիվանդություն ունեցող պացիենտի մեզի մետաբոլիկ թեստավորում մետաբոլիտներ (հանքանյութեր եւ լուծված նյութեր) հայտնաբերելու համար, որն առաջացնում է քարեր: Ներկայում այդպիսի անալիզ անցկացնելու համար պահանջվում է հավաքել մեզը մեկ օրվա ընթացքում: Բուն հետազոտությունը տեւում է 7-10 օր:
Իսկ SLIPS-LAB նոր անալիզը զգալիորեն արագացնում է ամբողջ գործընթացը: Դրանում կիրառվում է հարթ մակերես, որը ստացվել է նանոկառուցվածքային ենթաշերտում հեղուկ լուբրիկանտները ֆիքսելու շնորհիվ: Դա ապահովում է ռեագենտի եւ մեզի կաթիլների թեթեւ տեղափոխումը թեստային սարքի հարթ մակերեւույթին: Ճնշման առանձնահատուկ տատանումներն ու եզակի երկրաչափությունը թույլ են տալիս ռեագենտներին միանալ մեզի հետ որոշակի արագությամբ, որն անհրաժեշտ է ռեակցիայի համար:
Թեստի արդյունքները կարելի է այնուհետեւ կարդալ սքաների կամ բջջային հեռախոսի միջոցով, իսկ սքանավորելով պատկերը՝ վերլուծել համակարգչային ալգորիթմի միջոցով: Ամբողջական անալիզի համար անհրաժեշտ է շուրջ կես ժամ եւ չկա բարդ լաբորատոր սարքավորման անհրաժեշտություն: