«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները բանակցում են միասնաբար Սահմանադրական դատարան դիմելու և խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցը վիճարկելու հարցի շուրջ:
Սահմանադրության 169 հոդվածը պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդին՝ 27 պատգամավոր, հնարավորություն է տալիս նման հարցով դիմել ՍԴ: ԲՀԿ խմբակցությունը ունի 25 պատգամավոր, գումարած Տիգրան Ուրիխանյանը, 27 ստորագրություն ունենալու համար պետք է ևս մեկ պատգամավոր: Չնայած քննարկումներին, քիչ հավանական է, որ այս երկու խորհրդարանական խմբակցությունները գնան նման քայլի, քանի որ վախենալու են, որ կմեղադրվեն նախորդ իշխանության կողմից ուղղորդվելու մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: