Ձայնային վերլուծությունը բջջային հավելվածով թույլ կտա ախտորոշել թոքային գործընթացները սրտի անբավարարությամբ հիվանդների մոտ: Մեթոդը փորձարկվել է «Հադասահ» բժշկական կենտրոնի Սրտի ինստիտուտի կողմից, հայտնում է Eurel Alert- ը:
Հայտնի է, որ սրտի անբավարարություն ունեցող անձանց մոտ սրտի պոմպային գործառույթը կրճատված է: Ամենատարածված ախտանիշը շնչարգելությունն է, որը պայմանավորված է թոքերում հեղուկի կուտակումով: Նոր հավելվածը, վերլուծելով մարդու ձայնագրությունները, ի վիճակի է հայտնաբերել հեղուկի առկայության փաստը: Ուսումնասիրության մեջ ներառվել են 40 հիվանդներ, որոնք հիվանդանոց են ընդունվել սրտի սուր անբավարարությամբ և թոքերում բարդության առկայությամբ:
Ընդունումից հետո հիվանդներին խնդրել են ձայնագրել հինգ նախադասություն սմարթֆոնի վրա, և այնուհտև ևս մեկ անգամ՝ խնդիրը վերացնելուց հետո: Յուրաքանչյուր ձայնագրության տևողությունը 2-5 վայրկյան է: Հետազոտողները պարզել են, որ տեխնոլոգիան հաջողությամբ տարբերակում է թոքերում առկա բարդությունը և դրա բացակայությունը: Ծրագիրը ձայնային նմուշները համեմատում է «առողջ մոդելի» հետ: