Տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Կիպրոսը փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Որպես այդպիսի քայլ կառավարությունը առաջարկել է զանազանություն մտցնել տուրիստական ծառայությունների մեջ և գրավել օտարերկրյա ներդրումներ` բացելով խաղատուն: Այս մասին հաղորդում է Euromag.ru-ն:
Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քիստոտ Ստիլիանդը նշել է, որ այս տարվա սկզբին սնանկանալուց հետո երկիրը ներքաշվել է պարտքերի մեջ և աստիճանաբար խորասուզվում է:
Խաղատան բացումը կարծես միակ գործող միջոցը լինի, որի միջոցով հնարավոր է փրկել տնտեսությունը, որտեղ արտահերթ կերպով ներդրվել է 10 մլրդ եվրո բանկերի փրկության համար: Ներկայումս ակտիվ բանակցություններ են գնում խաղատան բացման համար և տվյալ գաղափարը արդեն օժանդակություն է գտել կառավարության շատ ներկայացուցիչների կողմից: