«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված ԱԱԾ խուզարկության արդյունքում ի հայտ եկած ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ թղթերից ու քրեական գործերից հետո իրար է խառնվել նաև ՀՀԿ-ն։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ընտրակեղծարարության ակունքներում կանգնած ՀՀԿ-ականները «ուբորկա» են սկսել իրենց գրասենյակներում, բնակարաններում։ Թեև ՀՀԿ-ն ավելի խելացի է գտնվել ընտրակաշառք բաժանելուց և դրանց վերաբերյալ թղթերը շատ չի արխիվացրել, բայց որոշ ՀՀԿ-ականների մոտ դեռևս հին ցուցակներ կան, որոնք այս օրերին ակտիվ ոչնչացման փուլում են։ Մեզ պատմեցին, որ ամենաբարձր մակարդակով ՀՀԿ-ականներին զգուշացվել է «ուբորկան» մաքսիմում պատշաճ կատարել, որ հետք անգամ չմնա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: