Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում ընդունեց «Սամպդորիային»: Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Մայրաքաղաքային թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: «Սամպդորիայի» միակ գոլը խփեց իտալացի հարձակվող Մանոլո Գաբյադինին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Ռոմայի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 85-րդ րոպեին:
«Ռոման» այժմ ունի 48 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում: «Սամպդորիան» 26 միավորով 16-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր
«Ռոմա» - «Սամպդորիա»՝ 2:1
Էդին Ջեկո, 64, 84 - Մանոլո Գաբյադինի, 11