Միգուցե մտածել ես, որ տղամարդիկ կույր են ու ոչինչ չեն էլ նկատում՝ բացի քեզնից, բայց դա այդպես չէ: Տղամարդիկ շատ նրբանկատ են ու ամեն ինչ շատ արագ հասկանում ու ընկալում են:
Ահա այն 5 բաները, որոնք տղամարդիկ անմիջապես նկատում են․
Դու հավանում ես ինչ-որ մեկին
Միգուցե զարմանաս, բայց տղաները նկատում են, երբ կանայք սիրահարվում են: Իսկ երբ շփվում ես հավանածդ տղայի հետ, էմոցիաներն անկառավարելի են:
Ինչ-որ բան բարկացրել է քեզ
Նույնիսկ սա են նկատում տղամարդիկ: Սակայն միշտ չէ, որ գիտեն ինչպես օգնել: Եթե օգնության կարիք ունես, ավելի լավ է միանգամից ասես նրան:
Քեզ հիմարիկի տեղ ես դնում
Սա դժվար չէ նկատել: Ոչ բոլոր տղաներին է այս պահվածքը դուր գալիս, մի քանիսին նույնիսկ նյարդայնացնում է: Այնպես որ մի բան անելուց առաջ լավ մտածիր:
Ընկերուհիներիդ հետ քննարկում ես նրան
Միայն չասեք, որ մինչև հիմա մտածում էիք, որ նա չի հասկանալու: Դա պարզ է նույնիսկ ձեր երկուսի հայացքից: Այնպես որ հաջորդ անգամ աշխատեք թաքցնել այդ հայացքները:
Չգիտես ինչպես թաքցնես հայացքդ
Նրա կողքից անցնելիս կամ էլ ուղղակի նրա կողքին լինելիս չգիտես որտեղ նայել, որպեսզի նա չնկատի: Այո, այս փոքրիկ անհանգստություններն էլ են նկատելի: