«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կտրուկ սրվել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հարաբերությունները:
Պատճառն այն է, որ նրանց միջև կայացած պայմանավորվածության համաձայն՝ նրանք պետք է մինչև աշուն համատեղ ուժերով իշխանափոխություն իրականացնեին: Սակայն Վանեցյանի թիմի ներկայացուցիչները պնդում են, որ ԲՀԿ-ում տրամադրությունները փոխվել են, և այդ կուսակցությունը պատրաստ չէ արմատական գործողությունների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: