Բալետի արտիստ Անաստասիա Վոլոչկովային տուգանել են կորոնավիրուսի հետեւանքով մտցված կարանտինի ընթացքում Դիվեեւսկի վանք այցելելու պատճառով։ Այս մասին Instagram-յան իր էջում հայտնել է Նիժնեգորոդսկի մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը։

Այցի ընթացքում Վոլոչկովան հասել է վանքի տարածք, որը նահանգապետի կարգադրությամբ՝ փակվել է կարանտինի ընթացքում եւ այնտեղից լուսանկար է հրապարակել՝ հայատարերելով, որ Նիժնեգորոդսկի ղեկավարը հանդես է գալիս «ընդդեմ բարու ու ուխտավորների եւ հավատացյալների այցին»։

 

Արտիստի վերաբերյալ վարչական արձանագրություն է կազմվել, որը նա հրաժարվել է ստորագրել։ «Ես իմ անունով կկարգավորեմ այս գործընթացը, քանի որ դուք տղամարդիկ չեք։ Դուք այդ դնչկալներով կլինեք ձեր մնացած ամբողջ կյանքի ընթացքում»,- ոստիկաններին ասել է բալետի պարուհին։

«Ովքե՞ր եք դուք առհասարակ։ Դուք ոչնչություն եք»,- կոնֆիլիկտի վերջում նա ասել է ոստիկանության աշխատակիցներից մեկին։ Արդյունքում Վոլոչկովային, ամեն դեպքում, տուգանքել են։

Past.am | 10 աստղեր, ովքեր չեն ամաչում ...