Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Չինաստան կուղարկվի փորձագետների խումբ, որը կհետաքննի այդ երկրում կորոնավիրուսի առաջացման պատճառները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Ըստ Գեբրեյեսուսի խոսքերի, մասնագետները Չինաստան կմեկնեն արդեն հաջորդ շաբաթ։ Նա հույս է հայտնել, որ այս էքսպեդիցիան կօգնի հասկանալու, թե ինչպես է առաջացել ինֆեկցիան։ «Մենք ավելի լավ կկարողանանք պայքարել վիրուսի դեմ, եթե իմանանք նրա մասին ամեն բան, ներառյալ նաեւ, թե ինչպես է սկսել տարածվել»,- հավելել է Գեբրեյեսուսը։