ԲՀԿ Երիտասարդների միությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր նույնպես միացել է «Չենք վճարում 150 դրամ» ակցիային:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատգամավորը և ԲՀԿ ԵՄ անդամները երևանյան կանգառներից ողջ օրվա ընթացքում անվճար քաղաքացիներին տեղափոխել են տարբեր ուղղություններով: