«Հրապարակը» գրում է, թե թիվ 33 եւ 36 ավտոբուսների գծատեր, ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, երեկ մեր լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, եւ 50 տոկոսով թանկացումը համաչափ է:
Ուշագրավ է, որ ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին միացել են նաեւ որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր համարում են, որ կատարվածը կամայականություն է: Ստացվում է, որ կուսակիցների բողոքը նաեւ Ղարագյոզյանի դեմ է, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը մեր այդ դիտարկմանն անվրդով արձագանքեց, թե ինքը խնդիր չունի. «Ես չեմ կարծում, որ բողոքն իմ դեմ է, մարդիկ բողոքում են, բայց հաշվարկն ուրիշ բան ա ցույց տալիս: Թող ասեն՝ էդ որտեղ ենք գերշահույթ ապահովում, որ մենք տեղը չգիտենք»:
Եթե այնուամենայնիվ քաղաքապետարանը վերանայի ուղեվարձը, կհրաժարվե՞ք Ձեր բիզնեսից, որովհետեւ Ձեր ասելով ստացվում է, որ վնասով եք աշխատում: «Դե… իհարկե, անհնար ա աշխատելը»,- անվստահ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում