«Չինաստանը տրանսֆորմացիոն հետաքրքիր քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հաշվով։ Հիշեցնենք՝ գեոքաղաքական վերջին տեղաշարժերի, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների հիմքում ոչ անհայտ Բժեզինսկու պրոյեկտն է. այն է՝ աշխարհում Ռուսաստանի տեղը դանդաղորեն պետք է զբաղեցնի Ռոդշիլդների և Ռոքֆելերների կողմից մեծ ներդրումների արժանացած Չինաստանը. Օբամա-Սիի (Չինաստանի նախագահ) վերջին հանդիպմանը, որքան էլ պարադոքսալ, Սիին նշել էր, որ ամերիկյան երազանքն ամուր կապված է չինական երազանքի հետ։ Ահա այս ֆոնին, չինական Կոմկուսի բարձր հովանու ներքո, ՀՀԿ-ականների բավականին պատկառելի մի պատվիրակություն՝ արտաքին կապերի գծով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից «ուղղորդված», այցելել է Չինաստան, գրեթե մեկ շաբաթ հաճելին համակցելու գեոպոլիտիկայի հետ։
Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, պատճառն այն է, որ Չինաստանը, որ մինչ այս Հայաստանը դիտարկում էր որպես ոչ ինքնուրույն, բացառապես ռուսական ազդեցության տարածք, վերջերս սկսել է առանձին աշխատել Հայաստանի հետ ու գրեթե բոլոր՝ քաղաքական, տնտեսական, մշակութակրթական ոլորտներում հանդես է գալիս համագործակցության լուրջ առաջարկներով։ Ի դեպ, թուրքական փոքրամասնության՝ ույղուրների խնդիր ունեցող Չինաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է նաև Թուրքիայի պանիսլամիստական նկրտումները մերժելու հարցում։ Կարծում ենք՝ Ռուսաստանի «փխրուն-խալաթ» սիրող սիրտը մի հատ էլ էս պատճառով շուտով կնեղվի»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։