COVID-19-ից պաշտպանվելու համար բազմաթիվ մարդիկ կրում են հատուկ բժշկական դիմակներ, ոչ թե ինքնաշեն, այդ թվում՝ բանդանաներ եւ շարֆեր, որոնք փաթաթում են դեմքին։ Florida Atlantic University-ից գիտնականները որոշել են պարզել, թե դրանցից որոնք են իսկապես արդյունավետ վարակը կանխարգելելու հարցում։
Click Orlando-ն գրում է, մոր գիտնականներն իմիտացրել են մանեկենի հազն ու փռշտոցը, որը կրել է տարբեր տիպի ինքնաշեն դիմակներ, եւ լազերի օգնությամբ պարզել օդում կաթիլների թռիչքի հեռավորությունը։ Պարզվել է, եթե մանեկենն առհասարակ չի կրում դիմակ, այդ մասնիկները տարածվում են մինչեւ 3 մետր հեռավորության վրա։
Բանդանայի տակից կաթիլները թռել են մինչեւ կես մետր հեռավորության վրա, իսկ բամբակե թաշկինակը կրճատել է այդ հեռավորությունն ընդամենը մինչեւ 50 սանտիմետր։ Լավ են պաշտպանել կոնուսի տեսքով դիմակները, որոնց դեպքում հեռավորությունը կրճատվել է մինչեւ 20 սանտիմետր։ Վերջապես, կարած մգդակած կտորից դիմակները կրճատել են կաթիլների թռիչքի ուղին մինչեւ 6.3 սանտիմետր. պարզվել է, որ ինքնաշեն դիմակների շրջանում դա լավագույն տեսակն է։ Այդ պատճառով հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում կրել հենց դրանք, իսկ բանդանաներից, որոնք գործնականում չեն ապահովում անհրաժեշտ պաշտպանություն, խորհուրդ է տրվում հրաժարվել։