ԱՄՆ-ը Novavax կենսատեխնոլոգիական ընկերությանը 1,6 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ թեկնածու պատվաստանյութի արտադրման եւ մշակման համար:
Բացի այդ, Regeneron ընկերությանը 450 մլն դոլար կհատկացվի կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի փորձարկման համար:
Ընկերությունն օգտագործում է միջատների բջիջները SARS-CoV-2-ի «Spike» սպիտակուցի սինթեզված ֆրագմենտների աճեցման համար, որը վիրուսն օգտագործում է բջիջներ ներթափանցելու եւ իմունային պատասխան առաջացնելու համար: Այն նաեւ օգտագործում է «ադյուվանտ»՝ միացություն, որը մեծացնում է նեյտրալացվող հակամարմինների արտադրումը:
Գարնանը ընկերությունը հայտարարել էր, որ ապացուցել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը:
«Warp Speed» օպերացիայի շրջանակում ԱՄՆ-ը ձգտում է 2021 թվականին կորոնավիրուսի դեմ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութերի միլիոնավոր դեղամիջոցներ մատակարարել:
ԱՄՆ-ը նաեւ հայտարարել է, որ Regeneron-ին 450 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ հակամարմիններով բուժման համար դեղամիջոցների արտադրությունը մեծացնելու համար:
Ընկերությունը, որը նախօրեին հայտարարել է մարդկանց վրա փորձարկումների սկզբի մասին, գնահատում է, որ այն կարտադրվի 70 000-ից մինչեւ 300 000 դեղաբաժին, առաջին խմբաքանակը հասանելի կլինի մինչեւ ամռան վերջ:
REGN-COV2 դեղամիջոցն իրենց ներկայացնում է 2 հակամարմինների միակցություն, որոնք արգելափակում են կորոնավիրուսի «Spike» սպիտակուցը: