«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով բավականին ակտիվ գործողություներ են կատարվում, և այդ ակտիվությունը պատահական չէ:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով բավականին շահագրգռված է վերջինիս հարազատ եղբորորդին, որն իրավապահ մարմիններին տարբեր միջնորդություններ է ներկայացնում, որպեսզի գործով իրավապահները քննեն ամենատարբեր վարկածներ: Մասնավորապես, Հայկ Հարությունյանի եղբորորդին, ուսումնասիրելով գործը, տեսել է, որ իրավապահներն այս կամ այն վարկածը չեն քննել, միջնորդում է, որ քննեն, իսկ իրավապահներին այլ ելք չի մնում, քան նրա միջնորդությունները բավարարել և քննության առարկա դարձնել նաև առաջարկվող վարկածները:
Գրել էինք նաև, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Հիշեցնենք նաև, որ այս գործով հետմահու նշանակվել են փորձաքննություններ, սակայն փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: