Ռուսերենի և ռուսական մշակույթի ուսուցման և զարգացման կենտրոններ են բացվելու ԱՊՀ, եվրոպական երկրներում, ինչպես նաև Կուբայում և Չինաստանում: Այս մասին Риа Новости գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի օգնական Ալեքսեյ Լավչենկոն:
Նա հայտնել է, որ ՌԴ կառավարությանը առընթեր ստեղծվել է կոորդինացիոն խորհուրդ աշխարհում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման համար, որը գլխավորում է Գոլոդեցը:
Խորհուրդը ստեղծվել է նրա համար, որպեսզի կարգավորել աշխարհում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման համար իշխանական մարմինների գործունեությունը վերահսկելու համար: Խորհուրդի մեջ կմտնեն Պետական Դումայի, ԱԳՆ-ի, Կրթության նախարարության, Մշակույթի նախարարության, Ռուսհամագործակցության և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Գաղափարը կայանում է նրանում, որպեսզի այդպիսի ծրագիրը աշխատի կառավարության մակարդակով այդ աշխատանքը ավելի արդյունավետ և համակարգված դարձնելու նպատակով: Դա համապատասխանում է նրան, ինչ անում են աշխարհում գրեթե բոլոր պետությունները»,- նշել է Լեվչենկոն:
Այս կառավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում է բացել կրթական կենտրոններ, որտեղ կուսուցանվի ռուսաց լեզու և ռուսական մշակույթ:
Ընթացիկ տարվա ընթացքում այդ ծրագրի համար տրամադրվել է 1.5 մլրդ ռուբլի:
Կանխատեսվում է, որ այս ծրագիրը կգործի գրեթե բոլոր հետխորհրդային պետություններում Հայաստանում, Բելոռուսում, Ղրղզստանում, Տաջիկիստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Մոլդովայում: Այդպիսի կենտրոններ կբացվեն նաև եվրոպական երկների մեծ մասում օրինակ Ֆրնասիայում, Գերմանիայում, Չեխիայում, Բուլղարիայում, բացի դա նաև Կուբայում և Չինաստանում: