Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մարուքյանականների «երկաթյա տրամաբանությամբ» առաջնորդվենք, ուրեմն՝ ցանկացած խմբակցությունից ով էլ դուրս գա, պետք է դրա տեղը լրացնել նոր մանդատով։
Այսինքն՝ չի բացառվում, չէ՞, որ օրինակ, ԼՀԿ խմբակցությունը լքի հինգ մարդ, ԲՀԿ-ն՝ յոթ մարդ, Իմքայլականներին՝ տասը մարդ, պետք է այս խմբակցությունները լրացվեն ևս 22-ով և այսպես շարունակ։
Իսկ պատասխանը սա է. դուք եք, չէ՞, կազմել ձեր ցուցակը, էդ ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, դուք կազմել եք, հետևանքներն էլ դո՛ւք «վայելեք»։
Ու ընդհանրապես՝ կատարյալ ապուշություն է սրանց պահանջը։
Ավելին, օրուգիշեր օրենքներից ճամարտակող այս խմբակցության ներկայացուցիչը պարզ ու հոդաբաշխ առաջարկում է ԿԸՀ-ին, որ գործող օրենքը խախտեն»։