Խոյ

Հարմար օր է բոլոր կիսատ գործերը ավարտին հասցնելու համար, կարգավորեք նաև ֆինանսական հարցերը՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար։

Ցուլ

Այսօր զգույշ եղեք խոսքեր արտաբերելիս, շատ ինքնավստահ ու ինքնահավան մի եղեք, հակառակ դեպքում նույն պատասխանը կստանաք դիմացինից։

Երկվորյակ

Այսօր փորձեք հոգևոր սնունդ ստանալ, դա կարող եք անել տարբեր ճանապարհներով, այցելեք եկեղեցի, գիրք կարդացեք, այցելեք թանգարան։

Խեցգետին

Օրվա առաջին կեսը շատ հաջող կլինի, ինչը չես ասի օրվա 2-րդ կեսի մասին, այն բավական լարված կլինի։

Առյուծ

Բավականին ակտիվ օր է սպասվում։ Ցերեկը կաշխատեք, իսկ երեկոյան ընկերների հետ հանգիստը կվայելեք։

Կույս

Այսօր դուք ձեզ ավելի երջանիկ կզգաք, քան շաբաթվա մնացած օրերին։ Դա կապված կլինի սիրային հարցերի ու հարաբերությունների կարգավորման հետ։

Կշեռք

Օրվա սկզբնամասը իր հետ հիասթափություններ կարող է բերել, բայց ահա օրա 2-րդ կեսին ամեն ինչ հիանալի կդասավորվի։

Կարիճ

Ձեր հմայքը օգտագործեք հաջողության հասնելու համար, եթե ցանկանաք, դուք կարող եք լինել բոլորի ուշադրության կենտրոնում։

Աղեղնավոր

Առևտուր կատարելու հարմար օր է, անգամ կարող եք ձեզ մեծ գնումներ թույլ տալ։

Այծեղջյուր

Պատրաստ եղեք նրան, որ առավոտ շուտ ինչ-որ մեկը ձեր տրամադրությունը կփչացնի, աշխատեք սրտին մոտիկ չընդունել։

Ջրհոս

Մեծ շահույթ կունենաք, ինչը ձեզ շատ կուրախացնի, բայց գումարը խելամիտ ծախսեք և մի վատնեք։

Ձկներ

Հնարավոր է գլխացավ ունենաք, ինչը կխափանի ձեր օրվա ողջ ծրագրերը ու կխախտի գրաֆիկը։