«Այսօրվա զարգացումների իր մեղքի բաժինն ունի նաև ՀԱԿ-ը, որովհետեև չկա ընդդիմություն, ՀԱԿ-ը քանդվեց»,- համոզված է ԺՀԿ ղեկավար Պետրոս Մակեյանը:ԺՀԿ կուսակցության ղեկավարը նաև նշեց, որ երեկ իր դեմ ուղղված հայտարարության միակ նպատակն այսօրվա ասուլիսի թեման շեղելն էր:
«Կոնգրեսում լուրջ ճգնաժամ կա, ուստի ՀԱԿ կուսակցության ստեղծումը փրկություն էր»,- նշեց Պետրոս Մակեյանը, ավելացնելով, որ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ ՀԱԿ կուսակցությունը մեծ բանակի համախմբման արդյունք է, ճիշտ չէ, դրանք Կոնգրեսի չինովնիկներն են: Պետրոս Մակեյանի համոզմամբ ՀԱԿ-ի հանգուցալուծումը եղավ այն, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ դրական է գնահատում Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը, այն ընդունում է դրական մեսիջներով. «Ավազապետական բուրգի փոխարեն կազմաքանդվեց ՀԱԿ-ը և այն այլևս ռեսուրսներ չունի վերակենդանացման համար»:
ԺՀԿ-ի ղեկավարը տխուր և անմրցակցային որակեց Հայաստանում նախագահական ընտրությունները: