Լոնդոնում տեղի է ունենում արտասովոր դատական գործընթաց: Այնտեղ դատում են մի կնոջ, ով իրեն հայտարարել է «սաուդյան արքայադուստր» և բռնվել է անշարժ գոյքի խոշոր խարդախության մեջ: Քննիչների կարծիքով Սարա ալ Ամուդին իրականում ծնունդով Եթովպիայից է: Նա որոշ ժամանակ աշխատել է որպես մարմնավաճառուհի, սակայն իր այդ աշխատանքից շատ քիչ աշխատավարձ է ստացել: Նա իրեն անանել է արքայադուստր անշարժ գույքի խարդախությունը իրականացնելու համար:
Չնայած մեղադրյալը անձամբ հաստատում է, որ նա իրականում թագավորական անձնավորություն է և նրա կարողությունը այնքան մեծ է, որ նա կարող է իրեն թույլ տալ մեկ ու կես միլիոն դոլար ծախսել երկու ամսվա ընթացքում միայն օծանելիքների համար:
Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը նախօրեին նա Լոնդոնի Բարձր դատարան է ժամանել Rolls Royce ավտոմեքենայով, որտեղ տեղի էր ունենում ընդհանուր 14 միլիոն ֆունտ ստերլինգ(ավելի քան 21.5 մլն դոլար) արժողությամբ երկու շքեղ բնակարանի խարդախության հարցի լսումները:
Արքայադստեր տարիքը հստակ հայտնի չէ, տարբեր վարկածներով 31-45 տարեկան է: Դատարան նա այցելել է փարանջայով: Կինը դատարանի նիստի ժամանակ լաց է եղել և նշել, որ նա երբեք աղքատ մարմնավաճառ չի եղել: Նա նաև երդվել է Ղուրանի վրա, որ ինքը չի խաբում և վերջին տաս տարվա ընթացքում նրա հարազատները իրեն ուղարկել են 10 միլիոն ֆունտ ստերլինգ կանխիկ դրամ: «Սաուդյան արքայադուստրը» նաև պատմել է, որ հայրենիք ում իրեն վերաբերվել են որպես մարմնավաճառի, քանի որ գաղտնի սեռական հարաբերությոններ է ունեցել, ինչի պատճառով էլ ստիպված է եղել հեռանալ այնտեղից: Նա նշել է, որ ամուսնացել է 13 տարեկանում, սակայն հրաժարվել է նշել ամուսնու անունը, նաև ավելացրել է, որ նա այժմ 13 տարեկան աղջիկ ունի:
Չնայած դատարանում ելույթ է ունեցել վկա, որը որոշակի լույս է սփռել տեղի ունեցածի վրա: Նեգատ Ալին, ով եկել է Լոնդոն Եթովպիայից և աշխատում է կահույքի վաճառքի արտադրությունում նշում է, որ Ալ Ամուդին իր հայրենակիցն է: Ալիի խոսքերով նա տեսել է խարդախի լուսանկարը թերթում և միանգամից ճանաչել:
Կինը պատմել է, որ առաջին անգամ հանդիպել է «արքայադստրին» 1985 թվականին, երբ Ալ Ամուդին այն ժամանակ ուրիշ անուն է ունեցել: Վկայի խոսքերով Ալ Ամուդին աշխատել է Յեմենի ռեստորանում, որտեղ կապեր է հաստատել ռեստորան այցելած հաճախորդների հետ և խարդախորեն նրանցից դրամ շորթել: «Արքայադուստրը » հայտարարել է, որ վկան իրականում իր ծառան է: Դատական լսումների շարունակվում են: