ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ ինչպես գիտեք մեր Ժորա Աբգարյան անվադողեր է հասցնում տարբեր ստորաբաժանումներ: Հիմա իրենց հավաքագրման տեղը այլևս լրացված է և պետք է տեղափոխվի, ինչը կկազմակերպվի, իսկ նոր հավաքատեղին է ՎԱՐԴԱՆԱՆՑ 30 հասցեն ՝ Ա. Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցի բակը: Խոսել եմ տնօրենի հետ, ով մեծ սիրով և պատրաստակամությամբ կընդունի անվադողերը, ինչպես նաև կկազմակերպեն հավաքը:
Պահեստավորում ենք, որ կարիքի դեպքում ժամանակ չկորցնենք:
Այնպես որ, աշխատանքի գնալուց ձեր տան հին անվադողերը իջեցրեք դպրոցի բակ»:
Նշենք, որ Ժորա Աբգարյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի ավագ եղբայրն է