Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռազմական գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի գեներալի թեման զարգանում է բավականին հետաքրքիր շեշտադրումներով։ Այժմ հասարակությունը պահանջում է բացահայտել, թե ով է հայկական կողմին տվել գեներալի գտնվելու վայրի կոորդինատները։ Կարծում են, որ տեղի է ունեցել դավաճանություն պետական մակարդակով»։