Win-Gallup միջազգային սոցհարցումների կազմակերպությունը պարզել է, թե որ պետություններն են ավելի հոգևոր և որոնք ավելի աթեիստ: Տվյալները հավաքվել են 57 պետությունից: Կրոնական ինդեքսը ներկայացնում է տարբեր երկրների բնակչության տոկոսը, ովքեր իրենց ներկայացրել են որպես հոգևոր, ոչ հոգևոր և աթեիստ մարդ:

Huffingtonpost-ը նշել է մի քանի հետաքրքիր հանգամանք, որը պարզվել է միջազգային կազմակերպության սոցհարցման արդյունքում:

  1. Աղքատ պետությունները ավելի հոգևոր են, քան հարուստները:
  2. Ընդհանուր առմամբ մարդկանց թիվը, ովքեր իրենց ներկայացրել են որպես հոգևոր 9%-ով նվազել է 2005-2011 թվականը ընկած ժամանակահատվածում, իսկ աթեիստների թիվը ավելացել 3%-ով:
  3. Չորս պետություն իրենց բնկաչության մոտ 20%-ից ավել հոգևոր արժեքների անկում են արձանագրել,այսպես Շվեցարիան և Ֆրնասիան` 21%, Իռլանդիան` 22%,իսկ Վիետնամը` 23%:

Համաձայն այս ցուցակի առաջին տեղը հոգևոր բնակչության առումով ստացել է Գանան 96%-ով, Նիգերիան զբաղեցրել է երկրորդ տեղը 93%-ով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանը 92%:

Այնուհետև գալիս են Ֆիջին 92%, Մակեդոնիան 90%, Ռումինիան 89%, Իրաք 88%, Քենիա 88%, Պերու 86%, Բրազիլիա 85%:

Աթեիզմի առումով առաջին տեղը զբաղեցնում է Չինաստանը 47%, երկրորդը Ճապոնիան 31%, երրորդը` Չեխիան 30%:

Այնուհետև հաջորդաբար գալիս են Ֆրանսիան 29%, Հարավային Կորեան 15%, Գերմանիան 15%, Նիդերլանդները 14%, Ավստրիա 10%, Իսլանդիա 10%, Ավստրալիա 10%, Իռլանդիա 10%: