Ըստ աղբյուրի` գործարարը մահանալուց առաջ սպանել է իր վրա կրակած անձանցից մեկին։ Ծանր վնասվածքներ է ստացել նաև գործարարի կինը։
Այսօր ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել է: Տեղեկությունը հայտնում է freenews.am–ը։
Արմեն Սահակյանը նաև «Նոյյան Տապան» գրախանութի սեփականատերն էր: Ըստ կայքի` գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը:
Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը: Հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերից ոմանց պատվերով: Նշենք, որ գործարարն ուներ 3 անչափահաս երեխաներ: