Ամերիկացի ռեփեր և ԱՄՆ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթը Twitter միկրոբլոգի իր էջում շարունակում է խոստովանությունների շարքը: Այս անգամ երաժիշտը գրել է, որ արդեն 2 տարի է, ինչ ցանկանում է բաժանվել կնոջից՝ Քիմ Քարդաշյանից: Ընտրարշավի մեկնարկից ի վեր Քանյե Ուեսթը Միացյալ Նահանգներում համարվում է գլխավոր նյուզմեյքերը:
Օրվա ընթացքում տասնյակ գրառումներ են հայտնվում ռեփ կատարողի Twitter միկրոբլոգի էջում, որոնք, որոշ ժամանակ անց, արագ հեռացվում են։ Այս մասին գրում է The Sun-ը։