ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը հաստատել է Լեռնային Ղարաբաղին հատկացվող օժանդակությունը` 2014 թվականի ֆինանսական տարվա համար նախատեսված արտաքին հատկացումների օրինագծում: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը` հղում կատարելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին: Օրինագծում սակայն չի նշվում Հայաստանին հատկացվող հատուկ մակարդակը:
«Հիմնադրամի շրջանակներում Պետքարտուղարը նախկին տարիների նման պետք է ապահովի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերի և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար»,- նշված է օրինագծին առդիր հանձնախմբի հաշվետվության մեջ:
Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Համփարյանը ողջունել է որոշումը` իր շնորհակալությունը հայտնելով նախագահ Գրանգերին և բարձրաստիճան անդամ Լովեյին:
«Հանձնաժողովի առաջնահերթությունը առդիր Լեռնային Ղարաբաղին համար Ամերիկայի կենսական օժանդակությանը, որը միակ Կովկասյան շրջանն է նշված Ներկայացուցիչների պալատի հաշվետվության մեջ, մասնավորապես կարևոր է այն հանգամանքով, որ այս տարվա արտաքին հատկացումների օրինագծին հատկանշական է խորը հորիզոնական կրճատումներ, շատ երկիրներ չեն նշվել այս օրինագծում և անգամ շատ օժանդակության ծրագրեր ընդհանարպես վերացել են»,- նշել է Արամ Համփարյանը և ավելացրել,-«Միաժամանակ մենք շարունակում ենք անհանգստանալ, որ օրինագծում առաջին անգամ անկախությունից հետո չի նշվել Հայաստանի համար հատկացվող հատուկ օժանդկաության մակարդակը»: