ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարություն նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ միջմարզային երթուղիներից մի քանիսը կունենան գնի բարձրացում:
Նախարարը նշեց, որ 170 ուղուց միայն 7-ում կարող է լինել թանկացում, բայց ներկա պահին բանակցություններ են ընթանում սեփականատերերի հետ, որպեսզի գոն 5-ը չթանկացնեն: Գագիկ Բեգլարյանը նշեց նաև, որ իրականում դրանք այն երթուղայիններն են, որոնք վերջին մրցույթում ներկայացրել էին հայտ բարձր գնով և շահել էին, սակայն երթևեկում էին ցածր գնով:
Բեգլարյանը խոստացավ, որ այդ երթուղիներում թանկացումները կլինեն 10-12%-ով:
Նախարարը հրաժարվեց որևէ մեկնաբանութուն տալ Երևանի տրանսպորտի թանկացման վերաբերյալ` ասելով.
«Երևան քաղաքի քաղաքականությունը չի որոշում նախարարությունը»: