«Նոր ալիքի» երգի մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը մրցույթային օրերից մեկում ելույթ է ունենալու 20 հազար եվրո արժողությամբ շորով,որը «Նոր ալիք-2013»-ի ամենաթանկ շորն է:

Շորը, որը ստեղծել է ռուս երիտասարդ դիզայներ Անաստասիա Զադորինան, կշռում է շուրջ 4 կիլոգրամ: Այն թափանցիկ է և ամբողջությամբ ծածկված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով: Յուրաքանչյուր քար ունի համապատասխան որակի վկայական:

«Հայաստանի մասնակցի շորը ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Այն շատ ծանր է, ինչի պատճառով Մերին բեմի վրա դժվար է լինելու իրեն ցույց տալ»,- Комсомольская Правда պարբերականին հայտնել է Անաստասիա Զադորինան:

«Նոր Ալիք» մրցույթի ավարտից հետո հագուստը վաճառքի է հանվելու: