Արդեն եկել է սիրահարների ամենասիրելի տոնը` Վալենտինը: Ժամանակն է ցույց տալ երկորոդ կեսին, թե որքան եք նրան սիրում:
Ներկայացնում ենք նախագահների ամենահայտնի նամակները` ուղղված իրենց սիրելիներին:
- Ռոնալդ Ռեգանը պատմում է Նենսիին, թե որքան շատ է սիրում նրան
«Ես ավելի քան սիրում եմ քեզ: Ես ամբողջական չեմ առանց քեզ: Դու հենց կյանքն ես ինձ համար: Երբ դու գնում ես, ես սպասում եմ քո վերադարձին, որպեսզի կրկին կարողանալ ապրել»:
2. Վուդրո Վիլսոնը պատմում է իր հիանալի սիրո մասին
«Դու իմ աչքերին ավելի գեղեցիկ ես և սքանչելի, քան եղել ես առաջ: Իմ հպարտությունը, ուրախությունը և երախտագիտութփյունը, որ դու պետք է ինձ սիրես, հնարավոր չի արտահայտել որևէ կերպ, բացի այն հիանալի պոեմներից, որոնք ես չեմ կարող գրել»:
3. Նրա թանկագին փոքրիկ աղջիկը
«Խնդրում եմ այս երեկո արի մեզ հետ զբոսանքի, իմ փոքրիկ աղջիկ, որպեսզի կարողանամ ականջիդ ինչ-որ բան շշնջամ, իմ երջանկությունից և սիրուց ինչ-որ բան, և միևնույն ժամանակ ընդունիր այն` որպես իմ սրտի մի հատված, որն ամբողջովին քոնն է, բայց չեմ կարող ուղարկել, քանի որ ցանկանում եմ ուղարկել նամակով»:
Վուդրո Վիլսոնի նամակը` ուղղված Էդիտ Բոլինգին:
4. Ջորջ Հարբեր Ուոքքեր Բուշը տոնում է ամուսնության 49-րդ ամյակը
«Կամուսնանա՞ս ինձ հետ: Ուփս: Մոռացել էի` դու դա արել ես 49 տարի առաջ: Այդ օրը, 1945 թվականին ես շատ ուրախ էի, բայց այսօր ես շատ ավելի ուրախ եմ: Դու ինձ ուրախություն ես պարգևել, որը քիչ տղամարդիկ գիտեն: Ես գուցե բարձրացել եմ աշխարհի ամենաբարձր սարը, բայց անգամ դա ոչինչ է Բարբարայի ամուսինը լինելու դիմաց»:
5. Հարի Թրումենը խենթի պես սիրահարված է
«Ենթադրում եմ, որ ամեն դեպքում ես շատ եմ խենթանում քեզ համար: Ամեն անգամ, երբ տեսնում եմ քեզ ավելի եմ խենթանում, եթե հնարավոր է: Գիտեմ, որ իրավունք չունեմ, բայց աշխարհում կան որոշակի բաներ, որոնք չես կարող չանել և դա դրանցից մեկն է»:
Հարի Թրումենի նամակը` Բեսս Թրումենին: