Պետերբուրգի ռուսական թանգարանում բացվելու է «Գեղեցկությունն առանց գլամուրի» ցուցադրությունը:Մամլո ծառայությունում նշում է, որ Ռուսական թանգարանը առաջին անգամ ներկայացնում է մերկ բնորդուհիների լուսանկերների այսպիսի մեծ ընտրություն,որտեղ ներկայացված է լինելու մասնավոր հավաքածուներից և թանգարաններից 80 աշխատանք: Ցուցահանդեսում ներակայացված է լինելու «նյու» ժանրը 1900-ականներից մինչև 2010-ական թվականներ:

Ինչպես հաղորդում են ցուցադրության կազմակերպիչները վաղ շրջանը ներկայացված է լինելու այնպիսի հայտնի հեղինակների աշխատանքներով ինչպիսիք են Էբերլինգը, Սվիշով Պաոլան, Սմիրնովը, Զիմինը, Գրինբերգ: Այստեղ կարելի է տեսնել նաև Խորհրդային Ռուսաստանի հազվադեպ աշխատանքները, երբ լուսանկարիչները ստիպված էին գաղտնի աշխատել: Ժանրի նոր վերածնունդը սկսվել է 70-80-ական թվականներին Ֆալինի, Պրիխոդյկոյի, Բրյուայի, Սամարինայի աշխատանքներով: Ժանրի ժամանակակից զարգացումը ներկայացնում են լուսանկարիչներ Չեժինան, Բորիսովան, Բույվիդան, Մայոֆիսան, Նամինան, Եսիպովիչը և այլ նկարիչներ:

 Ցուցադրությունը կբացվի օգոստոսի մեկին և կտևի մինչ սեպտեմբերի վերջ: Այս մասին նշում է Российская Газета պարբերականը: