Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը վերջապես ընտրել են իրենց նորածին տղայի անունը: Երեխային անվանել են Գեորգ Ալեքսանդր Լուի կամ բրիտանական ոճով Ջորջ:
«Քեմբերիջի դուքսը և դքսուհին ուրախ են հայտնել, որ նրանք իրենց որդուն անվանել են Գեորգ Ալեքսանդր Լուի: Պաշտոնապես նրան կարելի է անվանել Ձերդ գերազանցություն արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուի Քեմբերիջցի»,- նշված է Քենսինգսթոնի պալատի հաղորդագրության մեջ:
Հետաքրքիր է նշել, որ արաքայական ընտանիքի ամբողջ պատմության ընթացքում եղել է վեց Ջորջ: Պետք է նշել, որ երեխան շատ շուտ է ստացել իր անունը ծննդաբերությունից ընդամենը երկու օր անց:
Այժմ Քեյթ Միդլթոնը, արքայազն Վիլյամը և նրանց նործաին երեխան հյուրընկալվում են Միդլթոն ընտանիքին: Նշվում է, որ նոր ծնողները դեռևս դայակ չեն վարձել:
Հիշեցնենք, որ Գեորգ Ալեքսանդր Լուին Քեմբրիջցին ծնվել է 2013 թվականի հուլիսի 22-ին: Արդեն մի քանի օր անց նրա մայր Քեյթը դուրս է գրվել հիվանդանոցից: Տղան բրիտանական գահի երրորդ ժառանգորդն է իր պապուց և հորից հետո: