Ամուլսարի տարածքում իրավիճակը լարված է: Ավտոերթի մասնակիցների ճանապարհը ոստիկանները փակել են:
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լիդիան Արմենիա»-ն գիշերը տարածքից հանել էր Ամուլսարի պահապանների տնակները: Պահապանները կոչով դիմել էին քաղաքացիներին՝ ավոտերթ կազմակերպել, որպեսզի վերջնական լուծում պահանջեն Ամուլսարի խնդրի համար: