«Առավոտ» օրաթերթը իր այսօրվա ահամարում գրում է.

 

«Օրերս Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին էր ներկայացրել Սիսիանում առկա մի քանի կարևոր խնդիրներ։ Նա մարզպետին ներկայացրել էր հորդառատ անձրևներից կրած վնասները, խոսել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների անվտանգության և ճանապարհների անմխիթար վիճակի մասին։ Այս դժգոհությաններից բացի՝ քաղաքապետը մի արտահայտություն էր արել, որը դուր չէր եկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «20 տարուց ավելի է՝ բակային ասֆալտապատում, նորոգում Սիսիանում չի արվել»,–ասել էր Աղասի Հակոբջանյանը։ Henaran.am–ի հաղորդմամբ՝ կիրակի օրը քաղաքապետը բանակի քեֆի է եղել «Կանթեղ» ռեստորանում, հյուրերի թվում է եղել նաև Սուրիկ Խաչատրյանը, որը քաղաքապետին նետել է՝ «Արա Աղաս, բա դու խիղճ ունե՞ս, ձեռքդ դիր սրտիդ ու ասա՝ 10 տարի մարզպետ եմ եղել, սկի մի բան չեմ արե՞լ Սիսիանի համար»։ Քաղաքապետն էլ սկսել է արդարանալ, թե՝ «պարոն մարզպետ, ես այդպես չեմ ասել, լրագրողներն են աղավաղել, ո՞նց կարող էի ձեր արածը կորցնել»։

 

Aravot.am-ի հետ զրույցում Աղասի Հակոբջանյանը հաստատեց, որ կիրակի օրը իսկապես բանակի բեֆին եղել է և հանդիպել է Սուրիկ Խաչատրյանին. «Այո, ես այդ օրը բանակի բեֆի եմ գնացել, և թաղում եմ գնացել և հանդիպել եմ նախկին մարզպետին ու նման խոսակցություն «արա»–ով չի եղել։ Դա դիմելու ձև չի։ Կյանքում ոչ մեկը ինձ «արա»– ով չի դիմել, առավել ևմ նախկին մարզպետը։ Ինձ ոչ մեկը չի կարա «արա»–ով դիմի»։

 

Նա վստահեցրեց, որ լրատվամիջոցները այնպիսի բաներ են գրում իբր իր ասածներից, որոնք չի ասել. «Գրել էին, որ ոռոգման ջրի հարց եմ բարձրացրել, բայց ես ընդհանրապես ոռոգման, խմելու ջրի հարց չեմ բարձրացրել։ Լրիվ ապատեղեկատվաթյուն են հաղորդել։ Ես ընդամենը նոր մարզպետին շնորհավորել եմ, և Սիսիանում կային հրատապ խնդիրներ, վթարային շենքերի մասին էր խոսքը, հետո գիտեք, ջրհեղեղներ էին Սիսիանում, այդ հարցերի շուրջ հարց եմ բարձրացրել և փողոցների, բակերի ասֆալտապատման մասին»։ Համենայնդեպս, Սուրիկ Խաչատրյանը Ձեզ չի՞ նախատել ձեր խոսքերի համար, նա պատասխանեց. «Չէ, ինչի՞, ասեց՝ տենց բա՞ն ես ասել, ասի՝ ուղղակի ձեզ սխալ են ասել, կայքում տեղակայված է էդ ամենը, ես ոչ թե բողոքել եմ նախկին մարզպետից, այլ հարց եմ բարձրացրել, նորանշանակ մարզպետի ուշադրությունն եմ հրավիրել Սիսիանի ասֆալտապատման աշխատանքներին։ Ես դա արել եմ ոչ նախորդին բան ասելու, ոչ էլ նորին գովաբանելու համար»։

 

Մեր հարցին՝ հիմա Սուրեն Խաչատրյանը հաշվեհարդար չի՞ տեսնի ձեզնից ձեր խոսքերի համար՝ քաղաքապետը պատասխանեց. «Բայց ինչի՞ համար։ ես չեմ բողոքել, չեմ ասել՝ նախորդը ինչո՞ւ չի արել, ասել եմ՝ այսօր Սիսիանի հարցը օրակարգային է ասֆալտապատման աշխատանքներում։ Դրա մեղավորը ես եմ, թե նախկին մարզպետն է, թե սովետմիության նախկին ղեկավարներն են՝ դա ինձ չի հետաքրքրում։ Փաստացի այսօր ունենք այն, ինչ ունենք»,– քաղաքապետի խոսքերն է փոխանցում «Առավոտը»։

 


«Իրավունք» թերթն իր այսօրվա համարում ներկայացնում է երեկ կայացած հեռախոսազրույցը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։ Ներկայացնում ենք այն մասնակի կրճատմամբ.

 

-Պարոն Խաչատրյան, Դուք Սիսիանի համար ոչինչ չե՞ք արել, որ Աղասի Հակոբջանյանը հայտարարում է, թե 10 տարի Սիսիանի համար ոչինչ չի արվել։

 

-Դե, մարդ ա, մի բան էն չի ասել, գնամ, բռնեմ կախե՞մ։ Որ էդքան ա հասկանում, ի՞նչ անեմ, երևի, կենսագրական անբուժելի հիվանդությունն է հիշել։ Կարծում եմ՝ հիմա դրա կարիքը չկա նշելու, ժամանակը կգա, ամեն ինչ իր անուններով կկոչենք։

 

-Պարոն Խաչատրյան, իսկ ի՞նչ վերջաբան ունեցան մարզպետարանի կողմից անցկացրած ստուգումները, որտեղ թվով 20 իրավական խախտումներ էին հայտնաբերվել։

 

-Դրա պատասխանը թող տան իրավապահ մարմինները։ Իմ օրոք հայտնաբերվել է։ Այդ հարցը ուղղեք նորանշանակ մարզպետին։ Այնպես որ, դա իմ իրավասությունների մեջ չի մտնում։