Հրապարակվել է 2020 թվականի օգոստոսի 4-ին նկարահանված պսակադրության արարողության մի տեսանյութ, որն ընդհատվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Արարողությունը տեղի է ունեցել էպիկենտրոնից 17 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցում: Հաղորդվում է, որ հարսանիքին ներկա գտնվողներից ոչ մեկը չի տուժել: