«Հայկական ժամանակ» թերթի տեղեկացմամբ` ԱՄՆ-ն միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանի 6 քաղաքացիների նկատմամբ: Նրանց անուններն արդեն տեղադրված են Ինտերպոլի կայքում:

Լրատվամիջոցը հրապարակել է հետախուզվողների անունները և նշել, թե ինչում են մեղադրվում նրանք: Այսպես. 66-ամյա Լյուդվիգ Գևորգյանը մեղադրվում է մահափորձ և խարդախություն կատարելու, 27-ամյա Սարգիս Համբարձումյանը` հրազենի կիրառմամբ դիտավորյալ սպանության, 40-ամյա Անահիտ Գևորգյանը` կողոպուտի, 41-ամյա Արտաշես Քալանթարյանը` մարդկանց առևտրի, 34-ամյա Արթուր Ազատյանը` խարդախության, 55-ամյա Երվանդ Խաչատրյանը` փողերի լվացման մեջ:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի` 26.07.2013թ. համարում: