«Սեւիլիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացված կիսաեզրափակիչի խաղում իսպանական թիմը մրցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց մանչեսթերյան թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։


26-րդ րոպեին «Սեւիլիայից» աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Սուսոն։

78-րդ րոպեին իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը, որը փոխարինման էր դուրս եկել 56-րդ րոպեին։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը օգոստոսի 17-ին կվիճարկեն Միլանի «Ինտերն» ու Դոնեցկի «Շախտյորը»։ Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21-ին։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ

«Սեւիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։1 (տեսանյութ)

Սուսո, 26, Լյուկ դե Յոնգ, 78 - Բրունու Ֆերնանդեշ, 9, 11մ