Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է ESPN-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա հարձակվողն արդեն տեղյակ է պահել «Բարսելոնայի» ղեկավարությանը իր որոշման մասին:


Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, սակայն պայմանագիրը Մեսիին հնարավորություն է տալիս ցանկացած պահի խզել պայմանագիրն ակումբի հետ:

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոեմուն հայտարարել էր ակումբի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիեն պաշտոնանկության մասին: