Օդի աղտոտվածությունը մեծացնում է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած թոքերի հիվանդությունից մահվան վտանգը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ԱՀԿ-ի շրջակա միջավայրի, կլիմայի և առողջապահության դեպարտամենտի տնօրեն, դոկտոր Մարիա Նեյրային հղումով:

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հիվանդի՝ COVID-19-ից մահանալու վտանգն օդի աղտոտվածության երկարատև ազդեցության դեպքում կարող է մեծանալ մինչև 7%-ով:

Նեյրայի խոսքով, օդի աղտոտվածությունը, որն ամեն տարի 7 միլիոն մարդու մահվան պատճառ է հանդիսանում, բացասաբար է անդրադառնում թոքերի վրա և խանգարում է պաշտպանիչ օրգանիզմների գործունեությանը, արագացնում է թոքերի քրոնիկ հիվանդությունների ընթացքը և կարող է ազդել COVID-19-ի առաջացրած հիվանդության ձևի ծանրության վրա:

Նա նաև նշել է, որ օդի աղտոտվածությունը ռիսկային գործոն է շնչուղիների ցանկացած վիրուսային հիվանդության դեպքում:м