Հունաստանում աճուրդի է հանվել մասնավոր կղզի Էգեյան կղզում: Վաճառքը կսկսվի սեպտեմբերին, նախնական գինը կազմում է 10 մլն եվրո:

Սպալատրոնուսի անմարդաբնակ կղզին տուրիստական շրջանում Խալկիդիկի թերակղզու ափից 500 մետր հեռավորության վրա երկրի հյուսիսում աճուրդի է հանվել 10 մլն եվրո նախանական գնով: « Նման մեթոդը երաշխավորում է հարկեի վճարման հարցում, սեփականությունից եկամուտի ստանալու կատարյալ թափանցելիություն և թույլ է տալիս մինիմալացնել բյուրոկրատիան»,- հայտնել է Myro Antiques House կազմակերպության սեփականատեր Ստավրոս Միրոնիդիսը:

Բիզնեսմենի խոսքերով տեղի և օտար ներդրողները արդեն հետաքրքրություն են հայտնել աճուրդի նկատմամբ, ընդ որում հունական մյուս կղզիների տերերը նույնպես դիմել են կազմակերպությանը իրեն սեփականությունները վաճառելու համար»,- այս մասին փոխանցու է Итар Тасс գործակալությունը:

Միրոնիդիսը նշել է, որ մինչև օգոստոսի 20-ը Սպալատրոնիսի ձեռք բերման գործընթացը հնարավոր է առանց աճուրդի, եթե գնորդի գինը ամբողջովին բավարարի սեփականատերին, ապա կղզին կվաճառվ առանց աճուրդի: Կղզու ընդհանուր տարածքը կազմում է 10.4 հեկտար: