Իտալական «Միլանի» ղեկավարությունը վստահ է, որ կշարունակի համագործակցությունը թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:

The Guardian-ի տեղեկություններով՝ «Միլանը» 1 տարվա պայմանագիր է առաջարկել Իբրահիմովիչին՝ 7 միլիոն եվրո աշխատավարձով:


Նշվում է, որ 38-ամյա հարձակվողը ցանկանում է 1 տարի ևս մնալ «Միլանում»:

Իտալական մարզական պարբերականները հաղորդում էին, որ «Միլանը» Իբրահիմովիչի փոխարեն ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին:

Հունվարից «Միլանում» հանդես եկող Իբրահիմովիչը Իտալիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 10 գոլ։